Իրանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է լարված հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցել Արևմուտքի հետ

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է Արևմուտքի հետ բանակցել՝ լարված հարաբերությունների կարգավորման շուրջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Կոչ ենք անում արևմտյան երկրներին գիտակցել փոխադարձ հարգանքի և հավասարության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք լարվածության կարգավորման շուրջ բանակցություններ վարել այն պետությունների հետ, որոնք մինչ օրս չեն գիտակցել, թե աշխարհում ինչ տեղ է զբաղեցնում Իրանը», – ասել Իրանի նորընտիր նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս