#ՀԻՄԱ․ «Հյուսիսային տերևաթափի» տարօրինակ գործով դատական նիստը. #ՈւՂԻՂ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկեց «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալներից մեկը մեղադրական եզրակացությունը չէր ստացել:

Դատական նիստի սկզբում դատավորը տեղեկացրեց, որ ինքը և մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանն ուսանողական տարիներին միասին են սովորել, սակայն մտերիմ հարաբերություններ չունեն, հարցրեց՝ արդյո՞ք այդ առնչությամբ բացարկի միջնորդություն ունի մեղադրանքի կողմը. բացարկ չկար:

Հաջորդիվ դատարանը քննեց մեղադրյալների խափանման միջոցների փոփոխության միջնորդությունների քննությունը:

Մեղադրյալներից 66-ամյա Սերգեյ Մկրտչյանն ասաց՝ մասնակցել է հայրենիքի համար մղվող բոլոր պատերազմներին, չի փախել պատերազմի ժամանակ, հիմա ինչո՞ւ պիտի փախչի:

Կարդացեք նաև

Դատավորը, լսելով կողմերին, Սերգեյ Մկրտչյանի կալանքը երկարաձգեց 3 ամսով: 2 ամիս ժամկետով երկարաձգվեց նաև մեղադրյալ Աշոտ Մարգարյանի կալանքի ժամկետը: Վերջինիս պաշտպանը հակասություններ ներկայացրեց մեղադրանքի հետ կապված:

«Մեղադրանքից պարզ չէ՝ հիմա իմ պաշտպանյալը կատարե՞լ է ահաբեկչություն, թե՞ նախապատրաստել»,- ասաց նա:

Հաջորդ մեղադրյալի՝ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանն էլ ասաց՝ մեղադրանքը վերացական է:

«Մեղադրանքի կողմն ըստ իրենց՝ 5 ամիս նախապատրաստված «ահաբեկչության» բացահայտումից հետո որևէ դրվագով չի նշում, թե ում դեմ էր կազմակերպվում այն: Ո՞ւմ էին պատրաստվում սպանել կամ առևանգել: Օրինակ՝ կոնկրետ իմ պաշտպանյալը ո՞ւմ մեքենայի տակ էր պատրաստվում ռումբ տեղադրել»,- ասաց նա:

Վազգեն Ոսկանյանի կալանքը նույնպես երկարաձգվեց 2 ամիս ժամկետով: Հաղորդակցությունը հարազատների հետ կբացվի:

Հիշեցնենք՝ «Հյուսիսային տերևաթափ» անվանումը ստացած գործը խմբի կողմից ենթադրյալ ահաբեկչական գործողությունը կանխելուն է վերաբերում: Դրա վերաբերյալ հաղորդագրություն ԱԱԾ-ն տարածել էր 2023թ. նոյեմբերի 2-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս