Բաժիններ՝

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանության գործով 2 ձերբակալված կա

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանության գործով 2 ձերբակալված կա, հայտնում են Ոստիկանությունից:

«Հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, քննիչի որոշմամբ, ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով: Դեպքի մանրամասները կհրապարակվեն առաջիկայում», – նշվում է Ոստիկանության պատասխանում:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Ռուստամ Գրիգորյանը ձերբակալվել է սպանությունը կազմակերպելու կասկածով։

45-ամյա Գրիգորյանի սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարներ փողոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031