Բաժիններ՝

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը կոռուպցիոն գործով կալանավորվել է և տեղափոխվել «Բուտիրկա» քննչական մեկուսարան։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։

Նշվում է, որ իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ Բուլգակովի հակաիրավական գործունեությանը նպաստող պատճառներն ու պայմանները պարզելու համար:

Բուլգակովը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2008-2022 թվականներին։ Այդ պաշտոնում նա վերահսկել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հարցերը: 2016թ․ նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031