Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Դիմիտրիս Կերիդիսին։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ և Հայաստան-Հունաստան համագործակցության բարձր մակարդակը, առաջիկայում դրանց խորացման միտումները, այդ թվում՝ խորհրդարանական հարթակներում համագործակցության համատեքստում:Դեսպանը ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները` Հայաստանի նախաձեռնությունները կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ու հիմնական խոչընդոտները։ 

Դիմիտրիս Կերիդիսն, իր հերթին, ընդգծել է բազմակողմ խորհրդարանական հարթակներում երկու երկրների արդյունավետ գործակցությունը: Նա նաև իր աներկբա զորակցությունն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին, ընդգծել իր կապերը հունահայ համայնքի հետ։ 

Զրուցակիցները քննարկել են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ կապերի զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031