Բաժիններ՝

Բրազիլիայում շնաձկների օրգանիզմում կոկաին է հայտնաբերվել

Գիտնականները հայտնել են, որ Բրազիլիայի ափերի մոտ բռնված և թեստավորված շնաձկների օրգանիզմում կոկաին է հայտնաբերվել։

Ըստ bbc.com-ի՝ կենսաբանները թեստավորել են Ռիո դե Ժանեյրոյի մերձակայքի ափերից բռնված 13 բրազիլական սրածայր շնաձկան և պարզել են, որ նրանց օրգանիզմում՝ մկաններում և լյարդում, կոկաինի մակարդակը բարձր է:

Այս հետազոտությունը, որն իրականացրել է Օսվալդո Քրուզ հիմնադրամը՝ առաջինն է, որի արդյունքում նման փաստ է արձանագրվել։

Փորձագետների կարծիքով՝ կոկաինը ջրի մեջ է հայտնվում ապօրինի լաբորատորիաների միջոցով, որտեղ արտադրվում է թմրանյութը կամ թմրանյութ օգտագործողների արտաթորանքով:

Որպես պատճառ նշվում է նաև, որ հնարավոր է՝ թմրավաճառները կոկաինի փաթեթները նետել են ծով։

Science ամսագրի հետ զրույցում Լեյրիայի Պոլիտեխնիկական համալսարանի ծովային և բնապահպանական գիտությունների կենտրոնի ծովային էկո-թունաբան Սառա Նովայսն ասել է, որ այս բացահայտումները «շատ կարևոր են և մտահոգիչ»:

Ի դեպ, հետազոտությանը մասնակցած բոլոր էգ շնաձկները հղի են եղել, սակայն, ըստ մասնագետների՝ պտղի վրա կոկաինի ազդեցության հետևանքները դեռ հայտնի չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս