ԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ

Եվրամիությունը բանակցություններ է վարում Կիևի և Բաքվի հետ Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազ մատակարարելու շուրջ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հիշատակելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Ուկրաինան և Եվրամիությունը դիմել են Բաքվին՝ առաջարկելով Ուկրաինայի տարածքով Եվրոպա բնական գազ մատակարարել տարեվերջին Ռուսաստանի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո:

Բանակցությունները շարունակվում են Ուկրաինայի և ԵՄ իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հետ, և բոլոր կողմերը, նրա խոսքով, շահագրգռված են շարունակել մատակարարումները: Ինչպես նշում է պարբերականը, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է «զգույշ» լինել՝ հերքելով ռուսական գազի վերաարտահանման մեղադրանքները:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Ադրբեջանից ԵՄ բնական գազի մատակարարման շուրջ, քանի որ ձգտում է պահպանել տարանցիկ երկրի իր դերը և օգնել ապահովել իր արևմտյան հարևանների էներգետիկ անվտանգությունը:

Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ ռուսական գազն ադրբեջանական մատակարարումներով փոխարինելու գործարքը «առաջարկներից մեկն է», որն այժմ քննարկվում է։

ԵՄ-ն փորձել է հրաժարվել ռուսական գազից Ուկրաինա ներխուժելուց հետո, սակայն եվրոպական որոշ պետություններ շարունակում են այն ստանալ Ուկրաինան հատող խողովակաշարով:

Տարանցիկ համաձայնագրերն ընդգրկող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024-ի վերջին, սակայն կան ենթադրություններ, որ մատակարարումները կդադարեն ժամանակից շուտ: Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Բրյուսելն ու Բաքուն հուշագիր են ստորագրել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները տարեկան մինչև 20 մլրդ խմ հասցնելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031