Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին
Հուլիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կրկին այցելել են օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվում: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ։