Մենք ընդամենը եկեղեցու զորության 10-15 տոկոսն ենք օգտագործել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ինչքան երկար շարունակվի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, այնքան ավելի կվտանգվ իեկեղեցու վարկանիշը, այն ավելի կնվազի շարժման անհաջողության պարագայում: Իսկ որ շարժումը չի հաջողելու, իշխանավորները վստահ են։ Վերընշյալի վերաբերյալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց.

–Թող իրենք իրենց վարկանիշի մասին մտածեն, մեր վարկանիշի մասին մենք կմտածենք։ Նմանատիպ թեզերը նշանակում են, որ արդեն որոշակի վախեր ունեն: Դրա համար էլ փորձում են նմանատիպ հայտարարություններով մեզ հետ պահել հետագա քայլերից, թեեւ մենք ընդամենը եկեղեցու զորության 10-15%-ն ենք օգտագործել մինչեւ այսօր։

-Բագրատ սրբազանին մեղադրում են, թե ի սկզբանե նա հայտարարել էր, թե սա չակնկալիքների պայքար էր, հիմա հասել է Երեւան եւ ուզում է վարչապետ դառնալ։

–Չի ուզում վարչապետ դառնալ, բայց օդում կախված է այդ պահանջը, ու ինքն այդ պահանջի դիմաց, այո՛, պատրաստակամություն է հայտնում, թերեւս, եթե Սահմանադրությունը թույլ տա, ընդառաջ գնալ։ Ինքը չի ուզում վարչապետ դառնալ, եւ մեզանից որեւէ մեկն էլ չի ուզում:

Նա ասել է, չէ՞, որ ինքն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, քան վարչապետի պաշտոնն է։ Աստծուց տրված իշխանությունը նա պատրաստ է փոխարինել մարդկանց կողմից տրված իշխանությամբ միայն երկրի հոգսերը հոգալու համար, այլ ոչ թե իր ամբիցիաները բավարարելու համար, սա շատ պարզ է, կարծեմ թե»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս