Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հուլիսի 15-ին երեկոյան, 16-17-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Մարզերում հուլիսի 15-ին կեսօրից հետո, 16-17-ին առանձին շրջաններում, հուլիսի 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում կդիտվի քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։