Քննարկվել են Հայաստան-Իրան տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան գործընկերությունը հիմնված է հազարամյակների բարեկամության եւ դրացիության վրա:

Կարեւորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ

Տեսանյութեր

Լրահոս