Բաժիններ՝

Որպես անհայտ որոնվող 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է ջրատարի բետոնե ավազանում

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ որոնողական աշպատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:

Որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում:

Փրկարարներն ու քաղաքացիները մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին:

Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ամասիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Ամասիայի քննչական բաժնի պետի և օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031