Չինուհին 36 ժամ անցկացրել է բաց օվկիանոսում
Ճապոնիայի լողափերից մեկում 21-ամյա չինուհուն ալիքները տարել են բաց օվկիանոս, և նա 36 ժամ անցկացրել է ջրի մեջ, մինչ նավը փրկել է նրան: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։
Չինաստանի քաղաքացին իր ընկերների հետ եղել է Տոկիոյից հարավ-արևմուտք՝ Իձու թերակղզու լողափում։ Նա լողալիս է եղել ռետինե նավակով, հետո անհետացել է։ Այդ պահին ալիքների բարձրությունը հասել է երեք մետրի։ Աղջկա ընկերները ոստիկանություն են հայտնել նրա անհետացման մասին։
Չինուհուն պատահաբար հայտնաբերել է ճապոնական լցանավը Իձու լողափից 80 կմ հեռավորության վրա:
Ավելի ուշ առափնյա պահպանության ուղղաթիռը տուժածին տեղափոխել է Յոկոհամա քաղաքի հիվանդանոց: Նրա մոտ նկատվել են ջրազրկման ախտանիշներ, սակայն աղջիկը հոսպիտալացման կարիք չի ունեցել։