Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են Ուկրաինային հակաօդային պաշտպանության նոր համակարգեր մատակարարել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իտալիան, Ռումինիան, Նիդեռլանդները և դաշինքի մեկ այլ անդամ խոստացել են Ուկրաինային ՀՕՊ-ի ևս հինգ նոր համակարգեր մատակարարել։ Սթոլթենբերգն այդ մասին հայտնել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հանդիպումների հիմնական մասի մեկնարկից առաջ։
«ՀՕՊ համակարգերի վերաբերյալ որոշ դաշնակիցներ հայտարարել են, որ կկարողանան մատակարարել հինգ նոր առաջադեմ ռազմավարական ՀՕՊ համակարգեր ԱՄՆ-ից, Իտալիայից, Ռումինիայից, Նիդեռլանդներից և մեկ այլ դաշնակից երկրից»,- լրագրողներին ասել է Սթոլթենբերգը։