Պահպանողական Սայիդ Ջալիլին, բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի համեմատությամբ, երկրորդ փուլում անցկացրել է բավական հաջող քարոզարշավ․ Վարդան Ոսկանյանը՝ վաղը կայանալիք նախագահական ընտրությունների մասին

Հուլիսի 5-ին, Թեհրանի ժամանակով առավոտյան 8-ից Իրանում կբացվեն ընտրատեղամասերը, և կմեկնարկի այս երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Պահպանողական Սայիդ Ջալիլին, բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի համեմատությամբ, երկրորդ փուլում անցկացրել է բավական հաջող քարոզարշավ և թվում է, թե ավելի մեծ շանսեր ունի ընտրվելու Իրանի նախագահի պաշտունում, սակայն վերջնականապես ամեն ինչ որոշելու է իրանցի ընտրողի քվեն, որովհետև այս երկրում քվեարակությունը մշտապես ընթանում է ազատ, արդար և թափանցիկ մթնոլորտում։

Հայաստանի տարածքում գործելու են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների երեք տեղամասեր՝ Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031