Բաժիններ՝

Իմ մահվան ու անհետացման մասին լուրերը տարածում են Սիրիայի հակառակորդները. Բաշար Ասադ

Թուրքական Ulusal Kanal հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահեցրել է, որ չի թաքնվում և շարունակում է ապրել իր տանը: Դրանով իսկ նա հերքել է օտար մամուլի տարածած այն տեղեկությունները, թե Ասադը թաքնվում է Տարտուսում կանգնած ռուսական ռազմանավում, կամ էլ Իրանում.

«Ես գտնվում եմ Սիրիայում` իմ ժողովրդի մեջ: Այն, որ ասում են իմ մահվան կամ անհետացման մասին, միայն խոսակցություններ են, որոնք տարածում են Սիրիայի հակառակորդները»:

Մեկնաբանելով Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հայտարարությունն այն մասին, թե ինքը կորցրել է Սիրիայի նախագահ հանդիսանալու լեգիտիմությունը` Ասադը հայտարարել է, որ ԱՊԼ-ն ինքը մեծ խնդիրներ ունի` կապված լեգիտիմության հետ.

«Այդ կազմակերպությունն ինքը չի հանդիսանում իր ժողովրդի օրինական ներկայացուցիչը: Երբ Սիրիան մասնակցում էր ԱՊԼ-ի աշխատանքներին, մենք դա տեսել ենք: ԱՊԼ-ն չի կաևրող ոչ մեկին շնորհել օրինական լիազորություններ և որևէ մեկից խլել իրավունքներ: Նրա դերը խորհրդանշական է:

Լեգիտիմությունը շնորհում և հետ է վերցնում միայն ժողովուրդը: Եթե Սիրիայի ժողովուրդը ձեզ շնորհել է լեգիտիմություն, նշանակում է դուք օրինական նախագահ եք»:

Հիշեցնենք, որ մարտի վերջերին օտար մամուլը գրեց, թե Ասադը վիրավորվել է իր թիկնապահների կողմից, ինչից հետո հոսպիտալացվել է, իսկ ավելի ուշ մահացել է: Նշվել էր, որ նրա դեմ մահափորձ իրականացրած թիկնապահն իրանցի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս