Ելակով չիզքեյք
Բաղադրիչները՝
- 400 գ թխվածքաբլիթ
- 300 գ ելակ
- 75 գ կարագ
- 200 գ սպիտակ շոկոլադ
- 300 գ փափուկ սերուցքային պանիր
- 1 բաժակ թթվասեր
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթը փշրեք, խառնեք կարագի հետ, լցրեք ֆորմայի մեջ ու պինդ սեղմեք: Ստացված կորժը սառեցրեք:
Կրեմի համար թթվասերն ու սերուցքային պանիրը հարեք ելակի մի մասի ու հալեցրած սպիտակ շոկոլադի հետ:
Մնացած ելակը շարեք կորժի վրա, վրան լցրեք ստացված կրեմը, մակերեսը հարթեցրեք: Չիզքեյքը տեղադրեք սառնարանում, թող սառչի:
Մատուցելիս ձևավորեք անանուխի տերևներով:
Խորհուրդ: Որպեսզի շոկոլադը շուտ հալչի, այն մասերի բաժանեք: Թույլ մի տվեք, որ կաթսայի մեջ ջուրը ուժեղ եռա. շոկոլադը պիտի աստիճանաբար հալչի: Եվ մի մոռացեք շոկոլադն անընդհատ խառնելու մասին: