ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Իսրայելում Հայաստանի դեսպանի հետ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու հետ։

Տեսանյութեր

Լրահոս