Բաժիններ՝

Ռուսաստանը և Վիետնամն ընդունել են հայտարարություն ռազմավարական գործընկերության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վիետնամ կատարած պետական ​​այցի արդյունքներով ստորագրվել է առնվազն 11 փաստաթուղթ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը ստորագրման արարողությունից։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը և Թո Լամը, հայտարարություն են ընդունել «Բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին ռուս-վիետնամական պայմանագրի իրագործման 30-ամյակի համատեքստում համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա խորացման վերաբերյալ»։

Զգալիորեն խորանում են կապերն Էներգետիկայի բնագավառում. «Զարուբեժնեֆտ»-ն ստացել է Վիետնամի մայրցամաքային շելֆի 11-2 բլոկի շահագործման լիցենզիա, իսկ «Նովատեկ»-ը համագործակցության հուշագիր է ստորագրել «Պետրովիետնամ» պետական ընկերության հետ։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը համաձայնագիր է ստորագրել Վիետնամի BVIM ներդրումային հիմնադրամի հետ։

Ստորագրված մյուս փաստաթղթերի շարքում է Բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիրը:

Ստորագրվել են Հուշագիր Վիետնամում «Ռոսատոմ»-ի մասնակցությամբ միջուկային գիտատեխնիկական կենտրոնի կառուցման ժամանակացույցի, ինչպես նաև համաճարակների դեմ պայքարի համար լաբորատոր ենթակառուցվածքի զարգացման գործում համագործակցության մասին։

Ռուսաստանը և Վիետնամը համաձայնության են եկել նաև Արդարադատության նախարարության, հարկային ծառայությունների և մաքսային ծառայության գծով համագործակցության շուրջ:

Նախքան Վիետնամ մեկնելը Պուտինը պետական այցով գտնվում էր Հյուսիսային Կորեայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս