Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող 4 ռեանիմոբիլ նվիրաբերվել է ՀՀ առողջապահության նախարարությանը
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել Արցախի Հանրապետության սեփականություն հանդիսացող հերթական տրանսպորտային միջոցների խմբաքանակը՝ 4 ռեանիմոբիլ (Mersedes-Benz Sprinter 316CDI-2012, Mersedes-Benz Sprinter-2012, Mersedes-Benz Sprinter-2006, Ford ICU-2020), որոնք Արցախից տարհանվել էին 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո:
Հիշեցնենք, որ մինչև այս ՀՀ կառավարությանն էր նվիրաբերվել հատուկ տրանսպորտային միջոցներ, որոնք ուղղվել են առողջապահության, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարությունների և այլ գերատեսչությունների կարիքների ապահովմանը:
Հրապարակմանը կցվում են այդ տրանսպորտային միջոցների ցանկերը:
Արցախի տեղեկատվական շտաբ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր՝ հունիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել…
Posted by Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр on Friday, June 14, 2024