2024-ի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանը 6,2 միլիարդ դոլարի նավթ է արտահանել աշխարհի 20 երկիր
2024 թվականի հունվարից մայիս ամիսներին Ադրբեջանը 6,2 միլիարդ դոլարի նավթ է արտահանել աշխարհի երկու տասնյակ երկրներ։ Սպառող երկրների հրապարակված ցանկում առաջին տեղում Իտալիան է, երկրորդում՝ Իսրայելը, երրորդում՝ Հնդկաստանը, այնուհետև Չեխիան, Գերմանիան։
Նաթի արտահանման ծավալներն ու գումարները հրապարակել է «ԱՊԱ-Էկոնոմիստ»-ը՝ վկայակոչելով մաքսային պետական կոմիտեի տվյալները։