Ամոթ է 21-րդ դարում նման պատկերացումներ ունենալ միջազգային հարաբերությունների մասին. Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, թե Ռուսաստանը «քցել» է Հայաստանին:
Կարիք չկա բացատրելու, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները նման արտահայտություններ անում են՝ Արևմուտքի կողմից «սիրվելու» համար և նման պարզունակության անունը դնում են «ինքնիշխանականություն»:
Առհասարակ, արտաքին քաղաքականության մեջ նման ժարգոնը կամ քնարական զեղումները խոսում են Հայաստանի իշխանության քաղաքական և բարոյական սնանկության մասին:
Ամոթ է 21-րդ դարում նման պատկերացումներ ունենալ միջազգային հարաբերությունների մասին: