Բաժիններ՝

Կիտրոնով ու բեկոնով լցոնած հավ

Բաղադրիչները՝

  • 1 հատ հավ
  • 2 հատ կիտրոն
  • 100 գ բեկոն
  • 150 գ կարագ
  • 1 փունջ համեմ
  • 10 հատ կարտոֆիլ
  • 4 պճեղ սխտոր
  • 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • 2 ճ/գ սամիթի կտրտած տերևներ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Բեկոնը քառակուսիների ձևով կտրատեք, խառնեք կարագի ու մանր կտրտած համեմի հետ:

Կիտրոնները խոշոր կտորներով կտրատեք:

Կարդացեք նաև

Հավը չորացրեք, վրան աղ ու պղպեղ քսեք, մեջքի վրա պառկեցրեք: Կրծքի կաշին առանձնացրեք, որպեսզի գրպանիկ ստացվի, բդիկների վրա երեք կտրվածք արեք: Գրպանիկն ու կտրվածքները լցոնեք բեկոնի զանգվածով: Հավի փորի մեջ տեղադրեք կտրտած կիտրոնը: Հավը տեղադրեք կարագ քսած տապակի մեջ:

Կարտոֆիլն առանց կեղևը հեռացնելու լվացեք, օղակաձև կտրատեք, աղ արեք, ավելացրեք մանր կտրատած սխտորը, խառնեք:

Կարտոֆիլը շարեք հավի շուրջբոլորը, տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:

Պատրաստի հավը մասնատեք, մատուցեք կարտոֆիլի հետ՝ վրան սամիթի տերևներ լցնելով:

Տեսանյութեր

Լրահոս