Երշիկով ու սնկով պիցցա
                                    Բաղադրիչները`
- 600 գ շերտավոր խմոր
 - 300 գ ապխտած երշիկ
 - 1 հատ քաղցր, կանաչ պղպեղ
 - 2 ճ.գ. կետչուպ
 - 2 ճ.գ. թթվասեր
 - 1 գլուխ սոխ
 - 8 հատ շամպինյոն (պահածոյացված)
 - 220 գ քերած պինդ պանիր
 
Պատրաստման եղանակը
Երշիկն ու սունկը բարակ տաշեղների ձևով կտրատեք: Սոխը մանր կտրատեք: Քաղցր կանաչ պղպեղը կիսեք, սերմերը հեռացրեք, տաշեղների ձևով կտրատեք: Կետչուպը խառնեք թթվասերի հետ:
Խմորը բացեք, տեղադրեք ջուր քսած տապակի մեջ, վրան քսեք կետչուպի հետ խառնած թթվասերը, վերջինիս վրա լցրեք քերած պանրի կեսը:
Խմորի վրա շարեք երշիկի, սնկի կտորները, կտրտած սոխն ու քաղցր պղպեղը: Վրան լցրեք քերած պանրի մյուս կեսը:
Պիցցան 25 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    