Ջոն Քերին շաբաթվա վերջին կժամանի Թուրքիա
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս տարի ևս մեկ անգամ ժամանելու է Թուրքիա: Նշվում է, որ այդ այցը կայանալու է այս շաբաթվա վերջում:
Իր թուրքական այցի շրջանակներում Ջոն Քերին Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, թուրք-իսրայելական հարաբերությունները, Սիրիայում ու Իրաքում տիրող քաղաքական իրավիճակը:
Ջոն Քերիի առաջին թուրքական այցը տեղի է ունեցել այս տարվա մարտի 1-ին: