Բաժիններ՝

Սպանդանոցներում խախտումների հայտնաբերման դեպքում դրանց գործունեությունը կկասեցվի

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկման ներկայացված օրինագծով նախատեսվում է սպանդանոցային գործունեության կասեցում՝ վերահսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելիս։

ՀՀ ԱԺ մայիսի 22-ի նիստում «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու հանգամանքով։

Մասնավորապես՝ «Անասնաբուժության մասին օրենք»-ում կատարված փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սպանդանոցային վերահսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելիս կասեցնել տնտեսվարողների գործունեությունը։ Բացի այդ, սահմանվել են նաև սպանդանոցների գործունեության կասեցման հիմքերը։ Ըստ այդմ՝ սպանդանոցի գործունեությունը կկասեցվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, եթե դրանք ստուգման ընթացքում չեն վերացվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս