![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան ռուսական նավթամթերքը վերավաճառում է որպես թուրքական
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/imgonline-com-ua-Resize-JuGHd3jXfG1kRCa.jpg)
«Politico»-ն պարզել է, որ Թուրքիան օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները՝ ռուսական նավթամթերքները թուրքական պիտակներով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
2023 թվականի ընթացքում Թուրքիան 105%-ով ավելացրել է Ռուսաստանից նավթամթերքի գնումները։ 107%-ով էլ աճել է դրա արտահանում-վաճառքը Թուրքիայից դեպի Եվրամիության երկրներ։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։ Վառելիքը նշվում է որպես թուրքական և վաճառվում է Եվրոպային։
Վերավաճառողները օգտվում են պատժամիջոցների թույլ կողմերից, որը հնարավորություն է տալիս վաճառել խառը նավթամթերք, եթե դրանք պիտակավորված են որպես ոչ ռուսական: Բացի այդ, Թուրքիան կարող է ռուսական վառելիք գնել ներքին կարիքների համար և վաճառել իր իսկ նավթավերամշակման գործարանների արտադրանքը Եվրոպային։