Իշխանափոխությունից հետո ապօրինի գործընթացը պետք է վերանայվի․ Գառնիկ Դանիելյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Կառավարության շենքի դիմաց են, որտեղ ընթանում է կառավարության նիստը:

Մայիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված է, որ մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, ստորագրվել է Արձանագրություն և կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն «Արմենպրեսին», մասնավորապես, հայտնել էր, որ սահմանապահների տեղակայումը տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Կառավարության շենքի դիմաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նախ նշել է, որ իրենց պայքարը նոր փուլ է մտնում, ապա հավելել է.

Կարդացեք նաև

«Մեզ երեկ հայտնի դարձավ, որ երեկ ստորագրվել է մի արձանագրություն, ըստ որի՝ զորքի հետքաշում պետք է տեղի ունենա: Իսկ Կիրանցի մասով մի քանի ամիս ժամանակ են տվել, որ կամրջի մասը շրջանցեն և Աճարկուտ գյուղով ճանապարհը գնա: Ինչքան էլ որ այս ժամանակահատվածում իշխանափոխություն տեղի չունեցավ, բայց հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և եթե այս ընթացքում չհաջողվի անգամ իշխանություններին հեռացնել, իշխանափոխությունից հետո անպայման այս ապօրինի գործընթացը պիտի վերանայվի»:

Տեսանյութեր

Լրահոս