Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել, ու ձեռքով չխոսեք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից ժամեր առաջ Ազատության հրապարակը ոստիկանական բազմաթիվ ուժերով ու երկաթե արգելապատնեշներով փակվեց։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունենում EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի՝ ֆորումից հեռանալուց հետո էլ Ազատության հրապարակը շարունակում էր փակ մնալ, ոստիկանները հանրահավաքի մասնակիցներին թույլ չէին տալիս շարժվել դեպի Աբովան փողոց, հայտարարելով, որ ճանապարհը կբացեն միայն ժամը 22։00-ին, թեև նախապես տարածած հայտարարությամբ նախատեսված էր, որ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժըսահմանափակվելու են մինչև 20:00-ն:

Քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու մասին Ոստիկանության նոր հայտարարությունից հետո Տավուշի թեմի առաջնորդը ոստիկաններին հորդորեց չստել՝ ֆորումը վաղուց ավարտվել է, և անհրաժեշտություն չկա մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտելու։

«Դուք օրինապաշտ չեք, ոչ մի օրինապահություն դուք չունեք, խաբեբաներ, ստախոսներ։

Կարդացեք նաև

Ես ձեզ չեմ վիրավորում, դառը իրականությունն եմ ասում։ Ձեզ լավ ճանաչում եմ, թե ինչ եք արել, ինչ եք անում ու ինչ եք անելու։ Ձեր ստախոս տերերի հետ նույն վարքն եք ընդունել։ Դուք ստի պաշտպաններ եք, դուք քաղաքացիների հետ ոչ մի կապ չունեք։ Մենք ինչքան ասում ենք՝ մեղմ հանգիստ խոսենք, դուք այս խաբեբաների, հարբեցողների տակ ծառայության եք մտել։ Ինձ հետ ձեռքով չխոսեք»,-զայրացած ասաց Բագրատ սրբազանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս