Բաժիններ՝

Կասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Գավառ քաղաքում գործող «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ):

Ստուգուման ընթացքում պարզվել է, որ «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող արտադրական շենքում գործում է 4 տարբեր հացատեսակների արտադրամասեր՝

1․ «Մատնաքաշ» տեսակի հացի արտադրամաս

2․« Պուրի» տեսակի հացի արտադրամաս

3․ «Թոնրի լավաշ» տեսակի հացի արտադրամաս

4․ «Լավաշ» գծային արտադրման տեսակի արտադրամաս։

«Պուրի», «Թոնրի լավաշ», «Լավաշ» արտադրամասերում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի հետևյալ խախտումներ՝

– պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանող նյութերից,

– առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկներ թափվելու հնարավորությունը,

– պարենային հումքի պահեստը ևս ունեցել է վերանորոգման կարիք։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը և սահմանել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031