Փաստորեն մարդիկ ուզում են հա՞, որ ես վարչապետ դառնամ. Բագրատ սրբազանը կատակեց

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեծ հանրահավաք է անցկացնում Երևանում՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։

Հանրահավաքից առաջ Բագրատ սրբազանն անդրադարձավ «Gallup»-ի հարցման արդյունքներին, կատակելով, թե մարդիկ փաստորեն ուզում են, հա՞, որ ինքը դառնա վարչապետ։

«Կատակ եմ անում հա, չակերտավոր էի ասում»,- հավելեց Բագրատ սրբազանը։
168.am-ի հարցին, թե վարչապետ դառնալու ցանկություն ունի՞, Բագրատ սրբազանը պատասխանեց.

«Մեր ուզելն ինչ կապ ունի, մենք շատ բան ենք ուզում, քիչ բան չենք ուզում։ Հիմա խնդիր ունենք լուծելու»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031