Բաժիններ՝

Վրաստանը ցանկանում է ընդլայնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը դիտարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանությաննախարար Իրակլի Ալասանիան.

«Արդեն իսկ գոյություն ունի այդպիսի եռակողմ հարաբերությունների ձևաչափ, և մենք մտադիր ենք ընդլայնել այն՝ նոր համատեղ զորավարժությունների կազմակերպման ուղղությամբ:

Այդ ձևաչափով արդեն իսկ անցկացվել են եռակողմ հրամանատարա-շտաբային վարժանքներ, և այժմ խոսքը գնում է գումարտակների մակարդակով զորավարժությունների մասին: Դեռ բանակցություններ են ընթանում, զորավարժությունների պլանավորման գործընթացը դեռ չի սկսվել, սակայն այդ հարցում կան լավ հեռանկարներ»:

Նշվում է, որ ավելի վաղ Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը հրամանատարա-շտաբային զորավարժանքներ են անցկացրել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի անվտանգության ապահովման շուրջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանում հաջորդ տարվա զորավարժություններին կարող են մասնակցել նրա տարածաշրջանային գործընկերները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930