Բաժիններ՝

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել-ընկել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել: Այդ մասին հաղորդել է T24 պարբերականը։

«Անկարա-Նիգդե ավտոճանապարհին վարորդի մեղքով կառավարումը կորցրած մարդատար ավտոբուսը շրջվել է ձորը. վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 36-ը մարմնական վնասվածքներ են ստացել, որոնցից վեցը ծանր վիճակում են», – գրում է հրատարակությունը։

Վթարի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ, բժշկական և հրշեջ բրիգադներ։

Տուժած ուղևորներից մեկն ասել է, որ ավտոբուսի վարորդը քնել էր ղեկին։

Սկսվել է հետաքննություն՝ վթարի հետևանքով զոհված երկու անձանց ինքնությունը պարզելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս