ԱԺ աշխատակազմից Արծվիկ Մինասյանի հետ են խոսում, եթե որևէ բան է տեղի ունեցել՝ բոլորդ կիմանաք. Քրիստինե Վարդանյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Իշխանական մի քանի պատգամավորներ այսօր առավոտյան հայտարարեցին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն այսօր ԱԺ-ում ապտակել է Civik.am-ի լրագրողին, ով տեսանյութ էր հրապարակել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին՝ նրան անվանելով «ռուսական ԿԳԲ-ի ագենտ, ով ՌԴ-ից փող է ստացել Հայաստանում պատերազմ հրահրելու համար»։

ԱԺ-ում լրագրողների հետ կարճ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, թե տարածվող լուրերից տեղեկություն չունի, ավելին՝ Լևոն Քոչարյանն էլ այս պահին ԱԺ-ում չէ։

«Անկեղծ, ես թեմայից տեղյակ չեմ։ ԱԺ աշխատակազմից Արծվիկ Մինասյանի հետ են խոսում, եթե որևէ բան տեղի է ունեցել, դրա մասին բոլորդ կիմանաք։ Հեռախոսս վերցնեմ, կարդամ հրապարակումները, հասկանամ, թե ինչ է տեղի ունեցել»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930