Իշխանական մի քանի պատգամավորներ այսօր առավոտյան հայտարարեցին, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն այսօր ԱԺ-ում ապտակել է Civik.am-ի լրագրողին, ով տեսանյութ էր հրապարակել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին՝ նրան անվանելով «ռուսական ԿԳԲ-ի ագենտ, ով ՌԴ-ից փող է ստացել Հայաստանում պատերազմ հրահրելու համար»։