Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ ՀՀ էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը. ՀՀ էներգետիկ համակարգն առավել քան դիվերսիֆիկացված են. Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք չէ դիվերսիֆրկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել:

Իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանից բնական գազի հնարավոր ներկրումը որպես դիվերսիֆիկացնում:

Մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգը, հատկապես բնական գազի ներկրման ուղիներն առավել քան դիվերսիֆիկացված են:

Տարեկան մոտ 2,5 մլրդ խմ սպառող Հայաստան մուտք է գործում երկու գազամուղ՝ «Հյուսիսային գազամուղը» ու «Իրան-Հայաստանը»: Վերջինիս թողունակությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ՝ այսինքն մոտ այնքան, ինչքան սպառում ենք: Մինչդեռ այդ գազատարի հզորությունների ընդամեը 20-25%-ն է օգտագործվում:

Ստացվում է՝ մի դիվերսիֆիկացիոն ուղղությունը դեռ լիովին չօգտագործած արդեն երրորդի մասին են խոսում:

Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ Հայաստանի էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը:

Հակառակ դեպքում միջոցառումների կիրանակացվեին՝ ուղղված «Իրան-Հայաստան» գազամուղով ներկրման ծավալների ավելացմանը, ինչը, իր հերթին, թույլ կտար նաև բարտերային գործարքի շրջանակներում ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան»:

Տեսանյութեր

Լրահոս