Կովկասում ռուսական շահերին վնասելու փորձերը ինքնասպանություն են. ԵՄ-ում ՀՀ դեսպան

Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը ինքնասպանություն է որակել Հարավային Կովկասում ռուսական շահերին վնասելու փորձերը։ Այս մասին նա հայտարարել է Politico-ին տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը, որը հանգեցրեց Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանը, վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար։

«Հայաստանի աշխարհագրությունը ենթադրում է բազմաթիվ պատմական և գործնական կապեր Ռուսաստանի հետ, իսկ ենթադրությունները, թե Հայաստանը կգնա ինքնասպանության՝ փորձելով խաթարել ռուսական շահերը տարածաշրջանում, ֆանտաստիկայի ժանրից են», – ասել է Տիգրան Բալայանը։

Հավելել է, որ Հայաստանի և ԵՄ հարաբերությունները հիմնված են ազգային շահերի վրա, և ներկայումս այդ շահերը պահանջում են օրինակելի հարաբերություններ ԵՄ-ի և նրա բոլոր անդամների հետ։

«Դրանք չեն բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին»,- ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս