Բաժիններ՝

Բանջարեղենով կարկանդակ

Բաղադրիչները՝

  • 500 գ պիցցայի խմոր
  • 250 գ ծաղկակաղամբ
  • 200 գ ծնեբեկ
  • 2 հատ գազար
  • 200 գ գաուդա պանիր
  • 2 հատ ձու
  • 1/2 բաժակ կաթ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

Միջուկի համար գազարը խորանարդաձև կտրատեք: Ծնեբեկի ցողունները մաքրեք կեղևից ու կիսեք: Ծաղկակաղամբը մասնատեք: Պատրաստի բանջարեղենը 5 րոպեով մտցրեք աղաջրի մեջ:

Պանիրը քերեք, ավելացրեք ձուն, կաթը, աղն ու պղպեղը և բլենդերով հարեք:

Կարդացեք նաև

Խմորը 0,5 սմ հաստությամբ բացեք, տեղադրեք կարագ քսած տապակի մեջ: Վրան տեղադրեք բանջարեղենը, բանջարեղենի վրա լցրեք ձվապանրային զանգվածը: Կարկանդակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան տաքության ջեռոցում:

Մատուցելիս կարկանդակը հանեք տապակից ու կտրատեք:

Տեսանյութեր

Լրահոս