Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց պայքարի 48 կգ քաշի կիսաեզրափակիչում Բարեղամ Հարությունյանը մրցեց Սերբիայից Ռադե Յոկսիմովիչի հետ: Հարությունյանը հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 28-ին:
Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիր: