Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ-ն հաստատեց
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղում ականի պայթյունից ականազերծող է վիրավորվել։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց այս լուրը։
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»,– ասաց նա։