Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը զենք չի տա Ուկրաինային, չնայած Կիևի խնդրանքներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը զենք չի տրամադրի Ուկրաինային, չնայած այդպիսի խնդրանքներ եղել են։

«Մենք Ուկրաինային տրամադրել ենք հումանիտար և ֆինանսական օգնություն ավելի քան 30 միլիոն եվրոյի չափով։ Մենք մասնակցում ենք Իրպեն քաղաքի վերականգնմանը, որտեղ ադրբեջանական մեծ համայք է ապրում և վերականագում ենք սոցիալական ենթակառուցվածքների շատ օբյեկտներ։

Ոչինչ դրանից ավելին։ Մենք զենք չենք մատակարարում Ուկրաինային, չնայած մեզ խնդրում են։ Բայց մենք չենք կարող։ Մենք դա բաց և հրապարակավ ենք ասում և չենք անի։ Հումանիտար օգնություն՝ այո՛, զենք՝ ո՛չ»,- ասել է Ալիևը Բաքվում անցկացված COP29 միջազգային համաժողովում՝ պատասխանելով մասնակիցների հարցերին։

Ապրիլի 23-ին անցկացված համաժողովում Ալիևի ելույթի ու հարցուպատասխանների սղագրությունը տեղադրվել է Ադրբեջանի նախագահական կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930