Բաժիններ՝

ՆԳՆ շենքը չի վաճառվում. Նախարարությունը հերքում է

Օրեր առաջ 168.am-ը Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցներից տեղեկություն ստացավ, որ իրենց տեղեկացրել են՝ բոլորին տեղափոխելու են Զովունի, քանի որ ՆԳՆ Նալբանդյան 130 հասցեում գտնվող շենքը վաճառվել է:

ՆԳ նախարարի մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը, սակայն, մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց տեղեկությունը՝ ՆԳՆ շենքը չի վաճառվում:

«Նախ ենթադրում եմ՝ խոսքը ոչ թե Զովունիում, այլ Դավիթաշենում գտնվող ԱԻՆ նախկին շենքի մասին է, որը կրկին գտնվում է ՆԳՆ հաշվեկշռում: ՆԳՆ-ի ստորաբաժանումները տեղակայված են և՛ Նալբանդյան 130-ում, և՛ Դավիթաշենում գտնվող մասնաշենքում, և՛ այլ մասնաշենքերում: Սակայն, որ դուրս ենք գալիս այստեղից, որովհետև շենքը վաճառվում է, կտրականապես հերքում եմ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս