Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված համաձայնույթյունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով սահմանազատում սկսելու վերաբերյալ:Եվրոպական խորհրհի նախագահն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած համաձայնությունը երկու երկրների միջև սահմանների սահմանազատման համար Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելու վերաբերյալ։ Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքային տարրը և կծառայի որպես կարևոր քայլ՝ հարաբերությունների կարգավորման և ողջ տարածաշրջանի խաղաղության հաստատման ուղղությամբ»,- գրել է Միշելը։