Ռուսական ընկերությունը պատրաստվում է աշխատել Արցախից տեղահանված երեխաների հետ
«Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը ասել է, որ պլանավորում են Հայաստանում ծրագիր իրականացնել Ղարաբաղից տեղահանված երեխաների համար։
Ըստ նրա՝ ծրագիրն ուղղված է լինելու 4-13 տարեկան երեխաների սոցիալական ռեաբիլիտացիային։
«Մենք պրոցեսի մեջ ենք, բայց կարծում եմ մոտ ենք, որ շուտով հայտարարենք մեկարկին 100 տոկոսով պատրաստ լինելու մասին»,- ՏԱՍՍ-ին ասել է Սերգեյ Շևչուկը։
Արցախը հայաթափվեց, երբ դեռևս այնտեղ գտնվող ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում ադրբեջանական բանակը անցած սեպտեմբերին հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։