Բաժիններ՝

Սոխեռածի հոտը անհարմար վիճակ է ստեղծել ԱԳՆ-ում

Արդեն մի քանի օր է` ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, այսպես ասած` «կրակն» են ընկել նախարարության ճաշարանից եկող սոխեռածի հոտից: Ըստ մեր աղբյուրների, այդ հոտը դիսկոմֆորտ է առաջացրել նախարարության պաշտոնյաների մոտ: Հատկապես, անհարմար վիճակ է ստեղծվում օտարերկրյա դիվանագետների հյուրընկալության ժամանակ, երբ պաշտոնյաները տեսնում են, որ այն ակնհայտորեն ազդում է նաև հյուրերի վրա:

Զարմանալին այն է, որ ԱԳՆ բուֆետը բավականին լավ վերանորոգված է, սակայն գիտության և տեխնոլոգիաների այս դարում ԱԳՆ շենքի պատասխանատուները  չեն կարողանում կամ չեն ուզում պայքարել հոտի դեմ։ Ըստ երևույթին, այստեղ սպասում են, մինչև տեղափոխվեն նոր շենք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս