Բաժիններ՝

ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելքում

Միացյալ Նահանգները Իսրայելին Իրանի հարվածից հետո աշխատում է Մերձավոր Արևելքում հակահրթիռային պաշտպանության և հակաօդային պաշտպանության համակարգերի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:

Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ, որն ապրիլի 16-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը աշխատում է Մերձավոր Արևելքում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության՝ հաջողությամբ ինտեգրված համակարգերի, ինչպես նաև վաղ նախազգուշացման համակարգերի հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը նվազեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս