Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ԼՂ-ից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղից։

Այս մասին հայտնել է մասնավորապես ադրբեջանական APA գործակալությունը։

Գործակալությունը հայտնում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը դուրս է բերել անձնակազմն ու զինտեխնիկան Դադիվանքից, որով սկիզբ է դրվել ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու գործընթացին։

Ռուսական կողմը թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Տեսանյութեր

Լրահոս