Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ավելի քան 15 հազար բնակելի տուն
Ռուսաստանում գարնանային հեղեղման հետևանքով ողողված բնակելի տների թիվը հասել է 15 հազար 600-ի, ողողված տնամերձ հողամասերի թիվը գրեթե 28 հազար է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են օպերատիվ ծառայություններում:
«Ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 33 տարածաշրջանի 193 բնակավայրում գարնանային հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել 15 հազար 641 բնակելի տուն և 27 հազար 993 տնամերձ հողամաս»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բնակելի տներ են ողողված Օրենբուրգի, Սամարայի, Կուրգանի և Օմսկի մարզերում։ Օրենբուրգի մարզում պահպանվում է հեղեղումների առավել բարդ իրավիճակը։