Բրոկոլիով ու ապխտած սաղմոնով կարկանդակ
                                    Բաղադրիչները՝
Խմորի համար
- 220 գ ցորենի ալյուր
 - 100 գ անյուղ կաթնաշոռ
 - 2 հատ ձու
 - 1 ճ.գ. բուսական ձեթ
 - 1 թ.գ. խմորիչ
 - աղ
 
Միջուկի համար
- 500 գ բրոկոլի
 - 200 գ ապխտած սաղմոնի ֆիլե
 - 1 փունջ սամիթ
 - 200 գ թթվասեր
 - 3 հատ ձու
 - 1 թ.գ. աղացած ծովաբողկի (хрен) արմատ
 - 1 պտղունց աղացած մշկընկույզ (мускатный орех)
 - աղ
 
Պատրաստման եղանակը
Խմորի բաղադրիչները խառնեք ու խմոր հունցեք, ծածկեք այն անձեռոցիկով ու 30 րոպե պահեք տաք վայրում:
Բրոկոլին մասնատեք, ոտիկներն առանձնացրեք ու մանր կտրատեք: Բրոկոլիի գլխիկները 5 րոպե շոգեխաշեք: Բրոկոլիի ոտիկները խաշեք մինչև փափկելն ու անցկացրեք երկաթե քամիչով:
Բրոկոլիի ոտիկներից ստացված պյուրեն խառնեք կտրտած սամիթի, ձվի, թթվասերի, աղացած ծովաբողկի արմատի, աղի, պղպեղի ու մշկընկույզի հետ:
Ձուկը բարակ տաշեղների ձևով կտրատեք:
Խմորը բացեք ու տեղադրեք կարագ քսած տապակի մեջ, պատառաքաղով վրան անցքեր արեք:
Խմորի վրա տեղադրեք բրոկոլիի գլխիկներն ու ձկան կտորները:
Կարկանդակի վրա լցրեք ձվային խառնուրդը: Կարկանդակը 45 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    