ԱՄՆ-ում 102 տարեկանում կյանքից հեռացել է Փերլ Հարբորի հարձակումից ողջ մնացած վերջին վետերանը
ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Լուի Կոնտերը, որը 1941-ի դեկտեմբերի 7-ին Ճապոնական կայսրության ռազմածովային նավատորմի ավիացիայի կողմից ԱՄՆ-ի Փերլ Հարբոր նավահանգստի վրա անակնկալ հարձակումից հետո վերջին ողջ մնացած վետերանն էր, մահացել է 102 տարեկանում:
Նա կյանքից հեռացել է Կալիֆոռնիայում՝ սիրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Ինչպես նշում է alarabiya.net-ը, հարձակման պահին նա ծառայում էր USS Arizona ռազմանավի վրա, որը ճապոնական կողմը ռմբակոծել և խորտակել է:Այդ կիրակի առավոտյան մի քանի րոպեի ընթացքում USS Arizona ռազմանավը պայթել էր:
Կոնտերը այն մի քանի հարյուր հաջողակներից էր, որոնք կարողացել են ողջ դուրս գալ ռազմանավից: Ընդհանուր առմամբ, նավի 1400 հոգանոց անձնակազմից 1177-ը զոհվել է: